Կորիեն Վորթման-Կոոլ
Կորիեն Վորթման-Կոոլ | |
---|---|
Ծնվել է | հունիսի 27, 1959 (65 տարեկան) |
Ծննդավայր | Oud-Alblas, Հարավային Հոլանդիա |
Քաղաքացիություն | Նիդերլանդների Թագավորություն |
Մայրենի լեզու | հոլանդերեն |
Կրթություն | Ամստերդամի ազատ համալսարան |
Մասնագիտություն | գլխավոր գործադիր տնօրեն և քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Եվրոպական պարլամենտի պատգամավոր և Եվրոպական պարլամենտի պատգամավոր |
Կուսակցություն | Christian Democratic Appeal? |
Պարգևներ և մրցանակներ | |
Corien Wortmann-Kool Վիքիպահեստում |
Կորիեն Վորթման-Կոոլ (անգլ.՝ Corien Wortmann-Kool, հունիսի 27, 1959, Oud-Alblas, Հարավային Հոլանդիա), հոլանդացի քաղաքական գործիչ, Հոլանդիայ ի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության (CDA) անդամ, 2004-2014 թվականների Եվրախորհրդարանի պատգամավոր։ Ունի քաղաքականության, պետական կառավարման և բիզնեսի փորձ։ Խորհրդարանում աշխատելու ընթացքում եղել է Եվրախորհրդարանի Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) խմբակցության տնտեսական և ֆինանսական հարցերով փոխնախագահ։ Ունի Ամստերդամի ազատ համալսարանի քաղաքագիտության և տնտեսագիտության մագիստրոսի կոչում։
2015 թվականի հունվարի 1-ից ղեկավարում է Նիդերլանդների ABP կենսաթոշակային հիմնադրամը։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վորտման-Կոոլն իր քաղաքական կարիերան սկսել է Նիդերլանդների Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության (CDA) երիտասարդական կազմակերպության խորհրդում։ 1987 թվականից մինչև 1994 թվականը եղել է CDA կուսակցության գործադիր վարչության անդամ։ 1994 թվականի մունիցիպալ ընտրությունների ժամանակ ընտրվել է իր բնակության Զեյստ քաղաքի քաղաքային խորհրդի անդամ։ 1995 թվականին դարձել է CDA պատվիրակության նախագահ քաղաքային խորհրդում, որտեղից թոշակի է անցել 1999 թվականին։
1996 թվականից Վորթման-Կոոլն աշխատել է Նիդեռլանդների Տրանսպորտի, հանրային աշխատանքների և ջրային տնտեսության նախարարությունում, որտեղ ծառայել է որպես քաղաքականության ավագ խորհրդատու և ծրագրի ղեկավար՝ հանրային հատվածի կառավարմանն առնչվող նախագծերում։ 2001 թվականից աշխատել է տրանսպորտի և ենթակառուցվածքների գծով տնօրենի տեղակալ և ժամանակավոր պաշտոնակատար։ Մինչ այդ նա եղել է մանրածախ առևտրային ընկերության գործադիր խորհրդի անդամ։
Եվրախորհրդարանի անդամ
[խմբագրել | խմբագրել կոդը]2004 թվականին Վորտման-Կոոլը դարձել է Եվրախորհրդարանի անդամ Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ / EPP) խմբակցությունից, որի մաս է կազմում Հոլանդիայի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունը (CDA): 2009 թվականին դարձել է ԵԺԿ էկոնոմիկայի, ֆինանսների և շրջակա միջավայրի հարցերով խմբի փոխնախագահ[2]։ Վորտման-Կոոլը վճռորոշ դեր է խաղացել Եվրախորհրդարանի անունից Կայունության և աճի պակտի օրենսդրության մշակման գործում, որը եվրոպական տնտեսական կառավարման, այսպես կոչված, «վեցյակի փաթեթն» է, և որն ուժի մեջ է մտել 2011 թվականի վերջին։ Նրա աշխատանքի մեծ մասը կենտրոնացած է ֆինանսական հատվածի կայունության բարձրացման վրա։ Վորթման-Կոոլը սերտորեն ներգրավված է բանկերի, ապահովագրողների, կենսաթոշակային հիմնադրամների, հեջ-ֆոնդերի, ֆինանսական շուկաների և եվրոպական վերահսկողների օրենսդրության մեջ։ Նա ներկայացնում է ԵԺԿ խումբը ԵԺԿ ֆինանսների նախարարների ոչ պաշտոնական հանդիպումներում՝ նախապատրաստվելով Տնտեսական և ֆինանսական հարցերի (ECOFIN) խորհրդի նիստերին։
Եվրախորհրդարանում Վորտման-Կոոլն աշխատել է Տնտեսական և դրամավարկային հարցերի հանձնաժողովում (ECON), Տրանսպորտի և զբոսաշրջության հանձնաժողովում (TRAN) և Կանանց իրավունքների և գենդերային հավասարության հանձնաժողովում (FEMM): Ավելին, նա եղել է Միացյալ Նահանգների և Կովկասի խորհրդարանական պատվիրակության անդամ։ Մինչև 2009 թվականը Վորտման-Կոոլը եղել է Միջազգային առևտրի կոմիտեի փոխնախագահը և ԵՄ-ի և Չինաստանի միջև առևտրային հարաբերությունների գծով զեկուցողը։ Նա ներկայացրել է խորհրդարանը 2009 թվականին Կոպենհագենում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության կոնֆերանսում[3]։
Ի լրումն իր խորհրդարանական աշխատանքի, Վորտման-Կոոլը 2007 թվականից զբաղեցրել է Եվրոպական ժողովրդական կուսակցության փոխնախագահի պաշտոնը։ Այդ պաշտոնում նա մասնակցել է ԵԺԿ պետությունների և կառավարությունների ղեկավարների ամենամսյա գագաթնաժողովներին։ Նա նաև ղեկավարել է ԵԺԿ ընդլայնման աշխատանքային խումբը (հարաբերություններ Արևելյան Եվրոպայի, Բալկանների և Կովկասի ոչ ԵՄ անդամ երկրների աջ կենտրոնամետ կուսակցությունների հետ, նոր անդամ կուսակցությունների անդամակցում ԵՄ և ոչ ԵՄ)։ Նա 2016 թվականից աշխատել է որպես ԵԺԿ տնտեսական և սոցիալական քաղաքականության աշխատանքային խմբի համանախագահ՝ Իռլանդիայի Եվրոպական հարցերի և տվյալների պաշտպանության պետական նախարար Դարա Մերֆիի հետ միասին[4]։
Այլ գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքական գործունեությանը զուգահեռ, Վորթման-Կոոլը մի քանի ընկերությունների տնօրենների խորհրդի անդամ է, ներառյալ հետևյալը.
- Եռակողմ հանձնաժողով - Եվրոպական խմբի անդամ[5]
- Mercedes-Benz Նիդեռլանդներ - դիտորդական խորհրդի անդամ (2011 թվականից)
- Տարվա գործարար կանայք մրցանակ (Prix Veuve Clicquot) - ժյուրիի անդամ (2006 թվականից)։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Կորիեն Վորթման-Կոոլն ամուսնացած է, ունի դուստր և որդի։ Բնակվում է Զոյստում։
Կոչումներ և պաշտոններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1976-1981 թվականներին Բուժքույրի բակալավրի կոչում
- 1981-1987 թվականներին Քաղաքագիտության մագիստրոսի կոչում, Ամստերդամի ազատ համալսարան
- 1987-1996 թվականներին Մանրածախ առևտրային ընկերությունում կառավարման թիմի անդամ
- 1996-2001 թվականներին Տրանսպորտի, հանրային աշխատանքների և ջրային տնտեսության նախարարության համակարգող/ավագ խորհրդական
- 2001-2004 թվականներին Տրանսպորտի, հանրային աշխատանքների և ջրային տնտեսության նախարարության տրանսպորտի և ենթակառուցվածքների փոխտնօրեն
- 1981-1984 թվականներին Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության երիտասարդական կազմակերպության (CDJA) վարչական կոմիտեի անդամ
- 1987-1994 թվականներին Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության վարչական կոմիտեի անդամ
- 2003-2004 թվականներին Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ
- 1989-1994 թվականներին ԵԺԿ քաղբյուրոյի անդամ
- 1994-1999 թվականներին Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության Զեյստի քաղաքային խորհրդի անդամ և խմբի նախագահ
- 1990-1999 թվականներին Ամերսֆորտի «Zon en Schild» հոգեբուժական կենտրոնի վերահսկիչ խորհրդի փոխնախագահ
- 1993-1997 թվականներին Զեյտսի Comenius School դպրոցի Ծնողների ասոցիացիայի նախագահ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://zoek.officielebekendmakingen.nl/stcrt-2014-33528.html
- ↑ «Uitslag van de verkiezing van de leden van het Europees Parlement van 4 juni 2009» (PDF). web.archive.org (հոլանդերեն). 2011 թ․ հուլիսի 21. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 10-ին.
- ↑ The EP's official delegation to the Copenhagen Conference on Climate Change European Parliament.
- ↑ Migration crisis and EU-UK negotiations top the EPP Political Assembly’s agenda European People’s Party (EPP), press release of 29 January 2016.
- ↑ Membership Արխիվացված 2019-02-01 Wayback Machine Trilateral Commission.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Official website
- Declaration of financial interests - Ֆինանսական շահերի հայտարարագիր
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կորիեն Վորթման-Կոոլ» հոդվածին։ |
|